կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իրաքի վարչապետը մեկնում է ԱՄՆ՝ ռազմավարական գործընկերության ամրապնդման շուրջ բանակցություններ վարելու

Իրաքի վարչապետը մեկնում է ԱՄՆ՝ ռազմավարական գործընկերության ամրապնդման շուրջ բանակցություններ վարելու

Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ այցի ընթացքում ակնկալվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում նավթագազային ոլորտում, ինչպես նաև առևտրի, ներդրումների և անվտանգության հարցերի քննարկում:

Ըստ Իրաքի կառավարության ներկայացուցիչ Հայդեր ալ-Աբուդիի՝ կողմերը նախատեսում են ստորագրել փոխըմբռնման մի քանի հուշագրեր, որոնք միտված են ամերիկյան ընկերություններին երկրի նավթագազային հատվածի զարգացմանը ներգրավելուն և արդյունահանման հզորությունների մեծացմանը։

  • Կիսվել: