Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին կոչ է տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ խորը մտահոգություն հայտնելով Պարսից ծոցում ռազմական էսկալացիայի նոր փուլի կապակցությամբ:
Նա ԱՄՆ-ին ու Իրանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով։
X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարության մեջ ՄԱԿ-ի ղեկավարը նշել է, որ մտահոգված է «տարածաշրջանում լուրջ էսկալացիայով և ռազմական բախումների վերսկսմամբ»՝ ներառյալ Իրանի հարձակումները Հորմուզի նեղուցում նավերի վրա, ԱՄՆ-ի հարվածները Իրանի տարածքին և հարևան երկրներում թիրախների դեմ Թեհրանի պատասխան գործողությունները։
«Այս բոլոր հարձակումները պետք է դադարեցվեն»,-նշել է նա:



