Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դարձել է Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ:
Հայաստանի հավաքականը տնային առաջնությունն անցկացրել է առանց պարտության:



