Հայաստանի Մ-16 թիմը պարտվեց վրացիներին (տեսանյութ)
Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալների համար մրցախաղում հանդիպեց Վրաստանի թիմի հետ։ Մալթայում անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը վրացիներին պարտվեց 49:73 հաշվով։
Կիսաեզրափակչում Հայաստանի թիմը 55:67 հաշվով պարտվել էր Մալթայի հավաքականին։



