կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ում պատերազմին մասնակցելուց հրաժարվելը կպատժվի մինչև 10 տարվա ազատազրկմամբ․ Դաշնային խորհուրդ

ՌԴ-ում պատերազմին մասնակցելուց հրաժարվելը կպատժվի մինչև 10 տարվա ազատազրկմամբ․ Դաշնային խորհուրդ

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել մոբիլիզացիայի ընթացքում և զինված հակամարտության համատեքստում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների խստացմանը, ինչպես նաև կամավոր հանձնվելու և թալանի համար քրեական պատիժներ սահմանելու մասին օրենքին, գրում է Meduza-ն։

Օրենքը, մասնավորապես, խստացնում է պատիժը զորամասն անօրինական լքելու, հրամանը չկատարելու և զորահավաքի ընթացքում դասալքվելու համար։

Ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար օրենքը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում, իսկ եթե նման մերժումը հանգեցրել է «լուրջ հետևանքների»՝ մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

Հրամանը չկատարելու համար նախատեսված է նույնքան՝ 10 տարվա ազատազրկում։

  • Կիսվել: