հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը սահմանափակումներ է մտցրել Հնդկաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրման գործընթացում

Հայաստանը սահմանափակումներ է մտցրել Հնդկաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրման գործընթացում

Հայաստանի կառավարությունը մոտ երկու շաբաթ առաջ վերանայել է Հնդկաստանի քաղաքացիների համար գոյություն ունեցող մուտքի ռեժիմը, որոնք մինչև վերջերս Հայաստան էին այցելում վիզա ստանալով օդանավակայանում։

Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։

Ըստ այդ որոշման Հայաստանը մտցրել է Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ նոր սահմանափակումներ։

««Զվարթնոց» օդանավակայանում կամ ՀՀ որևէ սահմանային կետում Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան»,-ասաց փոխնախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: