հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հայաստանը նախատեսում է 25 մլն դոլարի հաշվարկային ռեսուրսներ ձեռք բերել «Firebird AI» ընկերությունից

Հայաստանը նախատեսում է 25 մլն դոլարի հաշվարկային ռեսուրսներ ձեռք բերել «Firebird AI» ընկերությունից

ՀՀ կառավարությունը ծրագրում է 25 միլիոն դոլարով բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսներ ձեռք բերել «Firebird AI» ընկերությունից։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ի նիստում։

Ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծել տարածաշրջանի ամենահզոր տվյալների կենտրոնը (դատա-կենտրոն), որը մասնագիտացված կլինի արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտում։ Գործունեության հիմնական տեսակն է լինելու տվյալների մշակումը, սերվերային տարածքի և ամպային ենթակառուցվածքների ծառայությունների տրամադրումը։

Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Որոշմամբ նախատեսվում է պետական աջակցության միջոցներից 957 միլիոն 876 հազար դրամ ուղղել բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսների ձեռքբերմանը, որոնք կտրամադրվեն արհեստական բանականության ոլորտում աշխատող ստարտափներին, հետազոտական խմբերին, բուհերին, մասնագետներին և պետական մարմիններին։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ «Firebird AI» ընկերությունն ազատվել է 2,9 միլիարդ դրամի մաքսատուրքերի վճարումից։

  • Կիսվել: