ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է. Փաշինյան

Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է. Փաշինյան

«Կարծում եմ, որ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում »,- այս մասին BBC HARDtalk հաղորդման ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության իրականացրած և իրականացվող գործողություններին։

Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն: «Եվ այդ ռազմավարությունը համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետ ի խոսքով՝ Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է:

  • Կիսվել: