ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Հայաստանը դպրոցականների համաշխարհային 19 -րդ գիմնազիադային կմասնակցի մեծաթիվ կազմով

Հայաստանը դպրոցականների համաշխարհային 19 -րդ գիմնազիադային կմասնակցի մեծաթիվ կազմով

Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի Դովիլ քաղաքում մայիսի 14-22-ը  կանցկացվի  դպրոցականների համաշխարհային  19 -րդ  գիմնազիադան:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:  Մասնակցության հայտ են ներկայացրել  64 երկրներ:  Ավելի քան  3 600  մարզիկներ 20 մարզաձևերում  (երեքը՝ պարալիմպիկ)  կպայքարեն  խաղարկվող մեդալների  17 հավաքածուի համար: Հայաստանցի դպրոցականները կներկայացնեն  բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական  ոճերի ըմբշամարտ,  ձյուդո,  թաեքվոնդո  և սեղանի թենիս մարզաձևերի 39 ներկայացուցիչ:

  • Կիսվել: