շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում ՄԹ դեսպանատանը կորոնավիրուսի պատճառով ցավակցությունների գիրք չի բացվի

Հայաստանում ՄԹ դեսպանատանը կորոնավիրուսի պատճառով ցավակցությունների գիրք չի բացվի

Այս մասին հայտնում է Հայաստանում ՄԹ դեսպանությունը:
 
Դեսպանատնից հայտնել են, որ ցավակցական հաղորդագրություն թողնել ցանկացող բոլոր անձինք կարող են անել առցանց՝ այցելելով Արքայական ընտանիքի կայք:
 
Բուքինգհեմյան պալատից ապրիլի 9-ին հայտնել էին, որ 99 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:
 
Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին: Զույգն ուներ չորս երեխա, 8 թոռ և 10 ծոռ:

  • Կիսվել: