Պուտինը պատմաբան Ալեքսանդր Չուբարյանին պետական մրցանակի է արժանացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին պետական մրցանակ է շնորհել՝ մարդասիրական գործունեության մեջ ձեռքբերումների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի կայքից։
Դափնեկիրների անունները հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել են նախագահի օգնական Անդրեյ Ֆուրսենկոն, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և նախագահի խորհրդական, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը։