չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ՄԻՊ-ի արագ արձագանքման և փաստահավաք այցերի թիվը 2024 թվականին նվազել է

ՄԻՊ-ի արագ արձագանքման և փաստահավաք այցերի թիվը 2024 թվականին նվազել է

Արագ արձագանքման այցերի, այդ թվում՝ փաստահավաք այցերի թվի նվազումը պայմանավորված չի եղել ռեսուրսների սահմանափակ լինելով, այլ անհրաժեշտության գործոնով: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին, թե ինչով է պայմանավորված ՄԻՊ-ի արագ արձագանքման և փաստահավաք այցերի թվի նվազումը՝ ռեսուրսների՞ սահմանափակ լինելով, թե՞ խախտումների նվազմամբ: 

Նինա Փիրումյանը պարզաբանեց՝ խոսքը ոչ մոնիթորինգային այցերի մասին է:

«Այդ ցուցանիշից բացի՝ մենք ունենք նաև պլանավորված մոնիթորինգային մշտադիտարկման այցեր՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ կոնվենցիոն մանդատների շրջանակում, և այս մասով մենք ունենք նույնիսկ գերակատարում: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ նվազումը նաև որոշակի առումով օբյեկտիվ հանգամանքով է պայմանավորված:

2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած բռնի տեղահանմամբ պայմանավորված՝ փաստահավաք աշխատանքների ծավալն էլի մեծ է եղել, թեև 2024-ին ևս մեզ մոտ եղել են փաստահավաք աշխատանքներ սահմանամերձ բնակավայրերում, նաև ջրհեղեղով պայմանավորված՝ տուժած բնակավայրերում»,- ասաց նա:

  • Կիսվել: