Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը՝ ի դեմս հավատավոր ժողովրդի, աջակցություն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը իր խոնարհումը, սերը և աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգընտիր Կաթողիկոսին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին․
«Սէր երբէք ոչ անկանի» (Ա Կորնթացիս 13։8)
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը՝ առաջնորդությամբ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, ի դեմս թեմի ողջ հոգևոր դասի, Տավուշի հավատավոր ժողովրդի, երիտասարդաց և տիկնանց միությունների, ծխական խորհուրդների անդամների, թեմական պատգամավորական խորհրդի, իր խոնարհումը, սերը և աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգընտիր Կաթողիկոսին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին։
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։