չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Ասիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի նոր տարբերակը

Ասիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի նոր տարբերակը

Ասիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

COVID-19-ի նոր տարբերակը՝ NB.1.8.1-ը, որը նաև կոչվում է Nimbus, հայտնաբերվել է մի շարք ասիական երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում և Թաիլանդում: Այն Omicron ենթատարբերակի JN.1-ի ճյուղն է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դիտարկվում է որպես Մոնիթորինգի տակ գտնվող տարբերակ:

Այն մինչ օրս տարածվել է 22 երկրներում: ԱՄՆ-ում այն հայտնաբերվել է Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Օհայոյում և Ռոդ Այլենդում:

Հաճախ հանդիպող ախտանշաններից են. 

կոկորդի ուժեղ ցավը, որը նկարագրվում է որպես «սուր քերող ցավ», թույլ հազ, ջերմություն, մկանային ցավեր:

Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ նվազել 5 դեպքով։ 

Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 14%:

«ԱՀԿ-ն և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել համաճարակային իրավիճակը, չնայած որ նշված շտամը հանրային առողջապահության համար վտանգ չի ներկայացնում, քանի որ ունի նույն ախտանշանները և վարակելիությունը, ինչ նախորդ շրջանառվող շտամները»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

  • Կիսվել: