Այդ երիտասարդները չէին անցել ոչ փողի փորձությունը, ոչ իշխանության և ոչ էլ վախի. Հակոբ Ասլանյանը՝ ՔՊ–ականների մասին
Ես եղել եմ «Քաղաքացիական պայմանագրի» խմբում, ինձ դեռեւս 2016 թվականին խնդրել են, որ միանամ, և այդ միացումը եղավ այն բանից հետո, երբ տեսա ստեղծված իրական իրավիճակը։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված Հակոբ Ասլանյանը։
«2016 թվականին ես իմ ընկերների հետ միասին Մարտունի 2–ում էի։ Երբ որ վերադարձա, հասկացա, որ երկիրը իսկապես փոփոխության պետք է գնա, բայց այստեղ մեր ժողովուրդը մի ծայրահեղությունից ընկավ մյուս ծայրահեղության մեջ։
Ես կուզենայի, որ այն տիկինը, որ ինձ հետ Մեգամոլի առջև ընտրությունների ժամանակ խոսում էր, ինձ ասաց՝ Դուք մեծ մարդ եք արդեն, գնացեք հանգստացեք, այս երիտասարդները թող գան, որ մաքուր կենսագրությունով են։ Ես ասեցի՝ այո տիկին, ես ձեզ հետ համաձայն եմ, բայց արդյոք այդ երիտասարդները այսօրվա դրությամբ փողի, իշխանության, վախի փորձություններն անցել են ու մաքուր են մնացել, թե՞ դեռ չեն անցել ու դուք չգիտեք թե ինչ կստացվի։ Բանից պարզվեց, որ այդ երիտասարդները, այո, չէին անցել ոչ փողի փորձությունը, ոչ իշխանության և ոչ էլ վախի, դրա համար էլ ունենք այսօր այն, ինչ որ ունենք»,–ասաց նա։