Միրզոյանը և Գրոսսին քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Նիցցայում ընթացող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր, ներառյալ՝ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։
Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններն և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։
Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։