չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ԿԸՀ պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է ընտրությունների կառավարման մարմինների 12-րդ ամենամյա համաժողովին

ԿԸՀ պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է ընտրությունների կառավարման մարմինների 12-րդ ամենամյա համաժողովին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի ղեկավարած պատվիրակությունը, կազմում՝  ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանն ու Աննա Գրիգորյանը, հունիսի 5-ից 6-ը Վրաստանի Հանրապետությունում մասնակցել են ընտրությունների կառավարման մարմինների 12-րդ ամենամյա համաժողովին։

Երկօրյա համաժողովի ընթացքում ընտրական մարմիների ներկայացուցիչները քննարկել են «Տեխնոլոգիաների կիրառման փորձը և ապատեղեկատվության ազդեցությունը ընտրությունների արժանահավատության վրա» թեման:

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են հարևան Վրաստանի գործընկեր կառույցի հրավերով և ներկայացրել ՀՀ ԿԸՀ փորձը։

Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: