ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստանում լիարժեք պատվաստվածների թվում օտարերկրացիները կազմում են 1.6 տոկոս

Հայաստանում լիարժեք պատվաստվածների թվում օտարերկրացիները կազմում են 1.6 տոկոս

Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացածների մեջ օտարերկրացիները կազմում են 1.6 տոկոս: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1 մլն 262 հազար 961 պատվաստում, որից 1 դեղաչափ՝ 797 հազար 642, երկրորդ դեղաչափ կատարվել է 465 հազար 319 պատվաստում:

Նախարարությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ամբողջական՝ այսինք երկու դեղաչափ պատվաստվում ստացածների մեջ օտարերկրացիները կազմում են ընդամենը 1.6 տոկոս:

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացվում են Sputnik V, Sinopharm, AstraZeneca, Moderna պատվաստանյութերով:

 

  • Կիսվել: