շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 82-ով, կա մահվան 1 նոր դեպք` 27 տարեկան աղջիկ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 82-ով, կա մահվան 1 նոր դեպք` 27 տարեկան աղջիկ

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 2148 դեպք։ Ապրիլի 30-ի  հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 82-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 977 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 1136  մարդ։ Կատարվել է ընդհանուր 22177 թեստ։ Մինչ օրս մահացել է 33 քաղաքացի։ Այլ պատճառով մահվան ելքերը 2-ն են։

Մահվան դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

 

  • Կիսվել: