շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը: 08.06.2021 թվականի դրությամբ` կատարվել է 50228 պատվաստում:

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

  • Կիսվել: