ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 186 նոր դեպք. Մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 186 նոր դեպք. Մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 186 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225987 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1220466 վերջին մեկ օրում` 5093 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2966 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 100-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 217381 անձ` վերջին մեկ օրում 78 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4536 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1104 է:

  • Կիսվել: