շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված

Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված

Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ոգեկոչելու հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 40-րդ օրը:

Պաշտոնապես հայտարարված սգո արարողության շրջանակում քաղաքացիները հարգանքի տուրք կմատուցեն Եռաբլուր պանթեոնում: Այսօր՝ ժամը 13:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի պատերազմում զոհվածների հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր: 

Եռօրյա սուգ հայտարարելու վարչապետի որոշման մեջ նշված է, որ համայնքային ղեկավարները պետք է ապահովեն «Հայաստանի դրոշի մասին» օրենքի կատարումը: Այն ենթադրում է՝ Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցում սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ: Դրոշի վերևի հատվածում պետք է ամրացվի սև ժապավեն:

  • Կիսվել: