շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Գերմանիայում սուգ է հայտարարվել

Գերմանիայում սուգ է հայտարարվել

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը սուգ է հայտարարել Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին ասված է ՆԳՆ- տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես նշվում է. «Իշխանության բարձրագույն մարմինների շենքերի բոլոր դրոշները իջեցված են»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում այցելուների վրա իրականացված վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակվողը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է: Նա  ձերբակալվել է:

  • Կիսվել: