կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
էմիրի մահվան կապակցությամբ Քուվեյթում 40-օրյա սուգ է հայտարարվել

էմիրի մահվան կապակցությամբ Քուվեյթում 40-օրյա սուգ է հայտարարվել

Քուվեյթում 40-օրյա սուգ է հայտարարվել Էմիր Նավաֆ ալ-Ջաբեր ալ-Ահմեդ ալ-Սաբահի մահվան կապակցությամբ: Այս մասին ասված է Քուվեյթի կառավարության հայտարարության մեջ:

«Էմիրի համար 40-օրյա սուգ է հայտարարվել։ Կառավարական հաստատությունները երեք օրով փակ կլինեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 86 տարեկանում մահացել է էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ով գահին էր 2020 թվականի սեպտեմբերից։ Քուվեյթի կառավարությունը ավագ եղբոր մահից հետո նոր էմիր է նշանակել 83-ամյա թագաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին:

 

  • Կիսվել: