երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանում չի հաստատվել կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք

Հայաստանում չի հաստատվել կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք

Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք չի հաստատվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շտամի հայտնաբերումն իրականացվում է լրացուցիչ հետազոտության միջոցով: Մենք իրականացրել ենք մի քանի խմբաքանակների սեգմենտավորում, այդ ընթացքում չեն հայտնաբերվել նման շտամներ: Այս պահին աշխատանքներ ենք տանում, որ ավելի մեծ թվով սեգմենտավորում կարողանանք իրականացնել»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: