հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան-Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ այդ չվերթներով ևս 291 ՌԴ քաղաքացի վերադարձել է Ռուսաստան:

Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 մարդ:

ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադառձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: