չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Հայաստանի փորձն են ուսումնասիրում նաև. ԿԳՄՍ նախարարը՝ արհեստական բանականության առումով դպրոցական ծրագրի մասին

Հայաստանի փորձն են ուսումնասիրում նաև. ԿԳՄՍ նախարարը՝ արհեստական բանականության առումով դպրոցական ծրագրի մասին

Արհեստական բանականության մասին մենք մտածում ենք, նոր տեխնոլոգիաները շատ կարևոր են թե՛ որպես առանձին կրթության ուղղություն, թե՛ որպես կրթության տեխնոլոգիա, որը բոլոր առաջարկների և ընդհանրապես կրթության պրոցեսի փոփոխությանն է տանում: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե սկսել ենք դպրոցներում կիրառել արհեստական բանականությունը և նոր տեխնոլոգիաները:

«Արհեստական բանականության առումով երկու ծրագիր ունենք մասնավորի հետ, որոնք փորձարկվում են մեր դպրոցներում: FAST հիմնադրամի (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ - խմբ.) հետ ծրագրով այս տարի կունենանք նաև դպրոցների ընդլայնում. կմիանա ավելի քան 10 դպրոց ևս:

Ծրագիրը հաջողությամբ փորձարկվել է, նաև միջազգային հարթակներում է ներկայացվում, նաև Հայաստանի փորձն են ուսումնասիրում այս ուղղությամբ:

Բայց սա մի ուղղություն է, որտեղ շատ անորոշություններ կան: Մենք էլ ենք փորձում անընդհատ նայել, թե երկրներն ինչ մոտեցումներ են կիրառում: Վերջերս էլ փոխնախարարը մի քննարկման էր Լոնդոնում, և այստեղ արդեն իսկ լավ փորձ ունենք, բայց այն իրավիճակում ենք, որ ամբողջ աշխարհն է ճանապարհներ փնտրում, և պիտի շատ հետևողականորեն աշխատենք»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: