երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Ուշադիր եւ սրտացավ շրջակա միջավայրի մաքրության համար

«Հայաստանի Հանրապետություն»․ Ուշադիր եւ սրտացավ շրջակա միջավայրի մաքրության համար

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աղբի կառավարման խնդիրը տարիներ շարունակ մեր երկրի ամենահրատապ, բայց դեռեւս հիմնարար լուծում չստացած հարցերից մեկն է մնում։ Իսկ արդյունավետ լուծումը աղբի տեսակավորումը եւ վերամշակումն է, որի անհրաժեշտության վերաբերյալ ժամանակակից աշխարհի զարգացած երկրներում երկրորդ կարծիք չկա։ Աղբի կառավարման հարցում լուրջ առանջընթաց գրանցելու հարցում հատուկ ուշադրություն է պետք դարձնել կրթական բաղադրիչին։

Ներկայումս կան մի շարք հասարակական նախաձեռնություններ, որոնք զբաղվում են աղբի տեսակավորման հարցերով՝ ֆինանսավորում ստանալով միջազգային դոնոր կազմակերպություններից։ «Մենք պետք է ուշադիր եւ սրտացավ լինենք մեր շրջակա միջավայրի մաքրության համար։ Շատ եմ կարեւորում այս մշակույթի ձեւավորվումը, երբ հոգատարությունն ու սրտացավ վերաբերմունքը կդառնա մեր առօրյա գործունեության անբաժան մասը»,- ասում է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը։

Նախքան աղբի վերամշակման գործարաններ կառուցելը նա անհրաժեշտ է համարում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա քաղաքային տարածքում եւ առաջին հերթին բազմաբնակարանային շենքերում աղբի տեսակավորման համար։ «Մենք հիմա չունենք նման հնարավորություն։ Այդ ամենը լուրջ ենթակառուցվածքների, մեծ ծախսերի եւ շինարարական միջամտությունների անհրաժեշտություն է ենթադրում։ Երբ ունենանք ռազմավարությունը, ապա դրան կհաջորդեն կոնկրետ քայլերը՝ կապված ենթակառուցվածքների ստեղծման հետ»,- ասաց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: