ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն».  mարդիկ գիրք չե՞ն կարդում, թե՞ ժամանակն է փոխվել

«Հայաստանի Հանրապետություն». mարդիկ գիրք չե՞ն կարդում, թե՞ ժամանակն է փոխվել

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ինչ-որ մի ժամանակ, տան «արդուզարդի» մի մասն էին կազմում գրապահարանները՝ բեռնված բազմաբովանդակ գրականությամբ: Այսօր այդօրինակ կահույքն այլեւս «մոդայիկ» չէ: Ու գրքերն էլ տան ամենատեսանելի վայրում չեն:

 Մարդիկ գիրք չե՞ն կարդում, թե՞ ժամանակի հնարավորություններն ու տեխնոլոգիաներն են ուղղորդում նման «խմբագրման». տեսակետները տարբեր են:

«Ընթերցող-գրող կապը խզված է: Եվ գրականության վաճառվող չնչին քանակը պարզապես ծիծաղելի է: Այնպես որ, մենք լուրջ խնդիր ունենք ընթերցողի հետ կապը վերականգնելու»,- թերթի հետ զրույցում ասել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

«Գիրք-ընթերցող կապը ոչ կարող եմ ասել՝ լավ է, ոչ կարող եմ ասել՝ վատ է: Ուղղակի Ժողովրդի որոշակի մաս գնողունակ չէ: Այսպիսի խոսք կա՝ ով ուզում է գիրք կարդալ, գիրք գնելու փող չունի, ով գիրք գնելու փող ունի, չի կարդում»,-նշել է ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը՝ ավելացնելով, որ պետք է զարկ տալ ընդհանուր, մասսայական ընթերցարաններին, որտեղից ոչ թե կգնեն, այլ գիրքը կվերցնեն, կկարդան ու հետ կվերադարձնեն»:

  • Կիսվել: