«ՀայաՔվեն» Մայր Աթոռի տարածքում հերթապահություն է սկսել
«ՀայաՔվեն» Մայր Աթոռի տարածքում հերթապահություն է սկսել` պաշտպանելու Վեհարանը սրբապիղծների ոտնձգություններից: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորումը։
Միավորման ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում Պահեստազորի սպաների «Հայրենիքի վահան» միության խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Գուրգեն Խաչատրյանը նշել է. «Հայ ժողովրդի 1724 տարիների Հայ առաքելական եկեղեցու պատմության ընթացքում երբևիցե նման դեպք չի եղել, որ կառավարությունը, իշխանությունները միջամտեն Հայ առաքելական եկեղեցու գործերին և նման հարցադրումներով, պնդումներով խառնվեն նրանց գործունեության մեջ, առավել ևս կապված կուսակրոնության պահպանման, թե չպահպանման հետ կապված։
Դա հոգևոր ականների գործն է և երբևիցե դրան խառնվելը կառավարության կողմից սխալ է։ Հայ եկեղեցին միշտ սատար է կանգնել իր ժողովրդին, իր հավատքին և դարեր շարունակ հայ առաքելական եկեղեցին չունենալով պետականություն մոտ 400 տարի, ինքն է առաջնորդել իր հոտը և պահպանել այսօրվա վիճակի միջև։
Դրա համար բոլորիս կողմից, Հայ առաքելական եկեղեցու հետևորդների կողմից, առաքելական եկեղեցու առաջնորդներին, սրբազաններին պաշտպանելը մեր բոլորիս խնդիրն է և պարտականությունը։ Սա միայն հոգևորականների հարցը չի, նա մեր հավատքի հարցն է, որը պարտավոր ենք պահպանելու։ Եթե որևիցե մեկը շեղվի այդ դրվածքից, դա ճիշտ հավատացյալ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի կարող լինել։
Փառք Տիրոջը, Աստված օգնական բոլորիս»։
Իր հերթին Հայաքվե ազգային քաղաքացիական միավորմանԱրմավիօրի մարզային կառույցի ղեկավար Հայկի Հովհաննիսյանը նշել է. «Մենք ընդհանուր մեր համախոներով գտնվում ենք եկեղեցում, թույլ չենք տա ոչ մեկի կողմից ոտնձգություն մեր եկեղեցու հանդեպ, որևիցե մեկի մտքի ծերով անգամ չանցնի, որ ինքը կարող է եկեղեցու դեմ դուրս գալ։ Ես անձամբ իմ ընկերների հետ ասում եմ, որ այդպես հիմար մտքերը թող իրենց ուղեղից հանեն»։