հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024

Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվելու է Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն

Հայ-Ռուսական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Վ.Պ. Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն ՀՌՀ-ում ստեղծվելու է Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն:

Կենտրոնի գործունեությունը ուղղված է լինելու մի քանի հիմնական ուղղությունների զարգացման վրա.

  • Գիտահետազոտական գործունեությունն իրականացվելու է մի քանի հիմնական ուղղություններով` կոմպիլյատորների տեխնոլոգիաներ, ծրագրերի վերլուծություն և վերափոխում, արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում (machine learning), ավտոնոմ տեխնոլոգիաներ և ռոբոտատեխնիկա, ամպային տեխնոլոգիաներ և այլն,
  • Կրթական գործունեությունն իրականացվելու է ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի կրթական ծրագրերի շրջանակներում` բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնական ծրագրերի կիրառմամբ: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է լրացուցիչ ուսումնական ծրագրերի ստեղծում և ներդրում,
  • ՀՀ և ՌԴ ընկերությունների հետ տարբեր ուղղություններով բազմաշերտ և համապարփակ համագործակցության հաստատում:

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է կողմերի (ՀՌՀ-ի և Վ.Պ. Իվաննիկովի անվան ինստիտուտի) գիտական, նորարարական, կադրային ներուժի և նյութատեխնիկական բազայի համատեղ կիրառմամբ նպաստել ՀՀ-ում և ՌԴ-ում առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների զարգացմանը:

 

  • Կիսվել: