շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հավանական է, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվի. փոխվարչապետ

Հավանական է, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվի. փոխվարչապետ

Արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարացնելու մասին վերջնական որոշումը կկայացվի վաղը: Հավանական է, որ արտակարգ ռեժիմի ժամկետը երկարաձգվի: Այս մասին«Առաջին լրատվական»-ի եթերում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշել է, որ  դա հստակ կանխարգելիչ քայլ կլինի, որպեսզի անհրաժեշտ հաշվեկշիռը պահպանվի և առողջապահական համակարգը կարողանա լիարժեք գործել:

Փոխվարչապետն ասել է. «Գործընթացի կազմակերպիչն առողջապահության նախարարն է, և այս հարցի շուրջ որոշում կայացնելիս, անշուշտ, հաշվի են առնվելու նրա առաջարկները»:

  • Կիսվել: