Թրամփը գետի աղտոտման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Վաշինգտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Վաշինգտոնում՝ Փոթոմակ գետ կոյուղաջրերի լցվելու պատճառով, հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Նախագահ Թրամփը հավանություն է տվել արտակարգ դրություն մտցնելուն Կոլումբիայի դաշնային շրջանում»։
Գործակալությունը պարզաբանել է, որ կոյուղաջրերի լցվելը մայրաքաղաքի գետ նախկինի պես ազդում է բնապահպանական միջավայրի վրա, իսկ ԱՄՆ առաջնորդի որոշումը թույլ կտա համակարգել հետեւանքների վերացման աշխատանքները։
Փետրվարի 19-ին Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը արտակարգ դրություն է հայտարարել քաղաքում՝ կապված Փոթոմակ գետ կոյուղաջրերի լցվելու հետ։
Մինչ այդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնի հարեւան նահանգում հազարավոր տոննա կոյուղաջրերի Փոթոմակ գետը լցվելու պատճառով տեղի է ունենում բնապահպանական աղետ։ ԱՄՆ նախագահը դրանում մեղադրել է Մերիլենդի նահանգապետ, դեմոկրատ Ուես Մուրին։ Թրամփի խոսքով՝ տեղի իշխանությունները չեն կարող լուծել կոյուղու խնդրի հարցը, որի հետեւանքով կոյուղաջրերը լցվել են գետ։


