շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք, ապքինվել է 471 քաղաքացի,   մահացել՝ 11-ը

Հաստատվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք, ապքինվել է 471 քաղաքացի,  մահացել՝ 11-ը

Հունվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 619066 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2546 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք: Ունենք 471 առողջացած և  մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է:

  • Կիսվել: