երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հաստատվել է կորոնավիրուսի 801 նոր դեպք, մահացել՝  24 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 801 նոր դեպք, մահացել՝ 24 քաղաքացի

Մարտի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 185020 դեպք, որոնցից 169172-ն` առողջացած, 3384-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812076 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 24 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 862 է:

  • Կիսվել: