երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մեկնարկել են անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագրի դասընթացները

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մեկնարկել են անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագրի դասընթացները

Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մեկնարկել են անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագրի դասընթացները։
Անձնական օգնականի ծառայությունն ուղղված է հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը՝ ապահովելով նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը։

Դասընթացի ընթացքում շուրջ 15 մասնակից կծանոթանա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրենսդրական կարգավորումներին՝ մասնավորապես անձնական օգնականի ծառայության ներդրման իրավական հիմքերին, շահառուների և տրամադրվող ծառայությունների շրջանակին, ծրագրի առանձնահատկություններին, ինչպես նաև առաջին բուժօգնության ու խնամքի բաղադրիչներին։

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան անձնական օգնականի ծառայության վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայական։

 
 

  • Կիսվել: