երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել իր՝ Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ պաշտոնակցի հետ

Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել իր՝ Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ պաշտոնակցի հետ

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ նախարար` սպորտի և երիտասարդության գլխավոր պատասխանատու Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ նշանակման առթիվ շնորհավորել է նախարարին:

Հարությունյանը, մասնավորապես, գրել է. «Տիկին նախարարին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ, հույս հայտնել, որ Լիբանանում կայունության ամրապնդումը թույլ կտա կառավարությանը և նախարարին իրագործել նախանշված բոլոր ծրագրերը:

Պայմանավորվել ենք, որ օրեր անց նախարարի հետ կրկին հեռախոաազրույց կունենանք ու կքննարկենք համագործակցության կոնկրետ ծրագրեր»:

  • Կիսվել: