երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Հարգանքի տուրք Արամ Մանուկյանի և զոհված ոստիկանների հիշատակին

Հարգանքի տուրք Արամ Մանուկյանի և զոհված ոստիկանների հիշատակին

Ապրիլի 15-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը և ոստիկանության կոլեգիայի անդամները Ոստիկանության օրվա նախօրեին ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակին:
Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ խոնարհեց նաև ծառայողական պարտականությունները կատարելիս և հանուն հայրենիքի զոհված Արցախյան պատերազմների մասնակից ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

  • Կիսվել: