երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հանրության ընդհանուր բարեկեցությունը 2022 թ-ին ավելին եղավ, քան պլանավորել էինք. Վահե Հովհաննիսյան

Հանրության ընդհանուր բարեկեցությունը 2022 թ-ին ավելին եղավ, քան պլանավորել էինք. Վահե Հովհաննիսյան

Մեր հանրության ընդհանուր բարեկեցությունը կամ ՀՀ կառավարության կողմից տրվող ծառայությունների ծավալը 2022 թ–ին ավելին եղավ, քան պլանավորված էր։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Այն ծախսերը, որոնք պետք է ՀՀ կառավարությունն աներ 2023 և 2024 թթ, դրանց մի մասը կարողացել է ավելի շուտ իրականացնել։ Դա էլ է ուրախալի, քանի որ վստահություն է տալիս, որ հետագա բյուջետային մեր պլանավորման ժամանակ մենք կարող ենք ավելի հավակնոտ ծրագրեր կազմել։ Մենք նաև ունենք կատարման կարողությունների ավելացում»,– ընդգծեց նախարարը։

Ըստ Վահե Հովհաննիսյանի` 2022 թ–ն բարեհաջող տարի էր նաև բյուջեի կատարման իմաստով, քանի որ տնտեսական աճը հնարավորություն տվեց ունենալ հավելյալ եկամուտներ և իրականացնել այնպիսի ծախսեր, որոնք կառավարության ծրագրի կատարման ընթացքն ավելի առաջ գցեցին։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամ դրական եզարակություն տվեց 2022 թ պետական բյուջեի կատրման ծրագրին։

  • Կիսվել: