ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանրային իրազեկման հանդիպում Ալավերդի համայնքում

Հանրային իրազեկման հանդիպում Ալավերդի համայնքում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Ալավերդի համայնքում հանրային իրազեկման հանդիպում է անցկացրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։
 
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, շահագրգիռ քաղաքացիներ:
 
Ներկաների ուշադրությանն է ներկայացվել օրենքներում նախատեսվող փոփոխությունները, ծավալվել է քննարկում։
 
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների համաձայն կրկին նախատեսվում է խոշորացնել Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն խոշորացված համայնքները։

 

  • Կիսվել: