երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ վնասվածք են ստացել  Անդրանիկ Թևանյանը և Գեղամ Մանուկյանը

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ վնասվածք են ստացել Անդրանիկ Թևանյանը և Գեղամ Մանուկյանը

Կառավարության շենքի մոտ ոստիկանների կիրառած բիրտ ուժի հետեւանքով վնասվածք է ստացել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը և  «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Գեղամ Մանուկյանին բուժօգնություն են ցուցաբերում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ կառավարության մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված, ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին:

Նշենք, որ Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Տարածքում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանները վահաններով զինված մի քանի շարքով պատ  են կազմել կառավարության շենքի մուտքի դիմաց։

  • Կիսվել: