ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Հանրապետության հրապարակում ավարտվեց Փաշինյանի հրաժարականը պահանջողների ակցիան

Հանրապետության հրապարակում ավարտվեց Փաշինյանի հրաժարականը պահանջողների ակցիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քիչ առաջ երթով հասան Հանրապետության հրապարակ:

Այստեղ նրանց սպասւմ էին իրենց համախոհները, որոնք արդեն խարույկ էին վառել:

Այսպիսով՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողների բողոքի ակցիան ավարտվեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք փակել էին մայրաքաղաքի գլխավոր պողոտաները։ Ոստիկանները ողջամիտ ժամկետ էին տվել, որպեսզի ակցիայի մասնակիցները բացեն ճանապարհը, սակայն քաղաքացիները հրաժարվել էին այդ պահանջը կատարել՝ պատճառաբանելով, որ իրենք խաղաղ ակցիա են իրականացնում, ինչի իրավունքն ունեն։ Այնուամենայնիվ, փողոցը փակած քաղաքացիները բերման ենթարկվեցին:

 

  • Կիսվել: