շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
«Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

«Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

«Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից` տեղեկացնելով, որ աշխատանքները սկսված են:

«Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմը, որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը։

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 444892 ուղևոր:

Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 514-ը՝ երեք վագոնանի, 1347-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։

Նախատեսված ուղևորափոխադրումը 452550 ուղևոր։

Փաստացի տեղափոխվել է 444892 ուղևոր։

Կատարողականը 98,3 % է»,- հայտնում են մետրոպոլիտենից։

  • Կիսվել: