երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հանրակրթության ոլորտում որոշակի հեղափոխություն է իրականացվում. նախարար

Հանրակրթության ոլորտում որոշակի հեղափոխություն է իրականացվում. նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի՝ առնվազն 1-4 դասարաններում աշակերտները չեն գնահատվի: Այս մասին Ազատության «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց. «Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։ Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի և կրթության հետ»:

Նախարարի խոսքով՝ դրանով հանրակրթության ոլորտում որոշակի հեղափոխություն է իրականացվում։ Նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։

  • Կիսվել: