շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Համոզված եմ, որ Արթուր Սարգսյանին էլ կկալանավորեն. Վահե Հակոբյան

Համոզված եմ, որ Արթուր Սարգսյանին էլ կկալանավորեն. Վահե Հակոբյան

Ես ուզում եմ հավատալ, որ մեր արդարադատության դեռ ինչ-որ փշրանքներ մնացել են։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

«Ակնկալիք ունենք՝ կհայտնվի ինչ-որ մի դատավոր, որն իր սկզբունքներին դեմ չի գնա եւ այս շինծու, ապօրինի գործերին վերջ կտա հիմա»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելուն՝ Հակոբյանն ասաց. «Մեղադրանքն առաջադրվել է մի կնոջ ցուցմունքի հիման վրա, որը մի քանի անգամ փոխել է ցուցմունքը։ Համոզված եմ, որ այդ կինը եղել է ճնշումների տակ, այդ ցուցմունքով էլ իրեն դրել է ոչ երանելի վիճակում։ Հեսա իր վրա էլ քրեական հոդված կդրվի կամ իրեն ազատ կարձակեն»։

Անդրադառնալով Երասխի հատվածում ադրբեջանական կողմի ակտիվությանը՝ Հակոբյանն ասաց. «Փաշինյանը փոխանակ պայքարի արտաքին թշնամու դեմ, ինքը պայքարում է մեր ներքին, մեր ընկերների, այն մարդկանց, որոնք զենքը ձեռքին առաջին օրվանից պատերազմին են մասնակցում։ Հաշվի առնելով այն, ինչ-որ մենք տեսնում ենք միջազգային մամուլում, համոզված եմ, որ շատ շուտով Հայաստանը ստորագրելու է  ինչ-որ իքս փաստաթուղթ, համաձայն որի՝ մենք տալու ենք տարածքներ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչ տրամաբանություն կա մարտունակ գեներալներից մեկին ազատել ծառայությունից»։

  • Կիսվել: