ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համագյուղացուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչ

Համագյուղացուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի դիմաց կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում նույն գյուղի 56-ամյա բնակիչը իր մոտ գտնվող ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է 29-ամյա համագյուղացու որովայնի հատվածին` պատճառելով որովայնի ստորին հատվածի ծակած-կտրած թափանցող մարմնական վնասվածք:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ: Կատարված քննչական գործողությունների արդյուքնում 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: