Համացանցում հայտնվել է լուսանկար՝ Սասուն Միքայելյանի դստեր հարսանիքից
ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել քրոջ հետ: Լուսանկարին կից՝ նա գրել է. «Քույրս»:
Հիշեցնենք, որ, ինչպես գրել էր «Հրապարակ» թերթը, Հրազդանի «Խնձորի այգի» ռեստորանում անցած շաբաթ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դստեր՝ Սաթենիկի հարսանիքը: Փեսան Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանն է, զույգը նշանադրվել էր մոտ 2 տարի առաջ, եւ քովիդի պատճառով շուրջ կես տարի հարսանիքը չէր կայանում:
Հարսանիքին մասնակցել է ավելի քան 40 մարդ, հնչել է կենդանի երաժշտություն, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, աղմուկից խուսափելու համար, չի մասնակցել: Մարզպետարանից էլ հյուրեր չեն եղել, «Իմ քայլից» էլ՝ 1-2 պատգամավոր»:




