ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հակառակորդի կրակոցից զոհված Աշոտը 29 տարեկան էր, ամուսնացած էր

Հակառակորդի կրակոցից զոհված Աշոտը 29 տարեկան էր, ամուսնացած էր

Այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքի ղեկավարի առաջին Արկադի Փելեշյանը:

«Աշոտն ունի մեկ եղբայր, երկուսն էլ զինվորական են: Աշոտը ամուսնացել էր, բայց դեռ երեխաներ չունի»:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

  • Կիսվել: