չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գյումրիում հրդեհ է բռնկվել

Գյումրիում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 8-ին, ժամը 16:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շչեդրինի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի (մոտ 120 քմ) հյուրասենյակում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել է հյուրասենյակը (մոտ 25 քմ)՝ գույքով և ջերմահարվել՝ հարակից հյուրասենյակը (մոտ 25 քմ):
 

  • Կիսվել: