ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գյումրիի բուժական օգնության կայանի կառավարման լիազորությունները կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարությանը

Գյումրիի բուժական օգնության կայանի կառավարման լիազորությունները կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարությանը

«Գյումրիի բուժական օգնության կայանի» կառավարման լիազորությունները կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարությանը. որոշման նախագիծը ներկայացված է կառավարության այսօրվա նիստում։ Գյումրիի շտապօգնության բազայի վրա կձևավորվի կենտրոնացված շտապ բժշկական օգնության ծառայություն։ Ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորումներում, կառավարման լիազորությունները փոխանցելուց հետո ամբողջությամբ պահպանվելու են կայանի գործառույթները և բնականոն աշխատանքները, և կայանը շարունակելու է շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցել Գյումրիի բնակչությանը։  

«Գյումրիի բուժական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության բազայի վրա կստեղծվի կենտրոնացված դիսպետչերական ծառայություն, որը հաջորդաբար իր վրա կվերցնի հանրապետության շտապ բժշկական օգնության կանչերի ընդունումը, մշակումը և դրանց փոխանցումը շտապ օգնության բրիգադներին»,- ասված է որոշման նախագծում։

  • Կիսվել: